Ընդարձակ դուպլեքս բնակարան Քեռու փողոցի նորակառույց շենքում

KR126

Սեփականության ID

320 m2

Մակերեսը

4

Ննջասենյակներ

4

Սանհանգույց

ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Քեռու փողոցում (Բլուր թաղ.) վաճառվում է 5 սենյականոց շատ ընդարձակ և լուսավոր, նրբաճաշակ և միաժամանակ շքեղ վերանորոգումով և իտալական կահույքով դուպլեքս բնակարան, որի ընդհանուր մակերեսը կազմում է 320 քմ. ԵՒ ունի 100 քմ. Տեռասսա: Այն գտնվում է 18 հարկանի նորակառույց էլիտար շենքի 18-րդ և 19-րդ հարկերում: Բնակարանը համապատասխանում է վերջին եվրոպական ստանդարտներին, ունի յուրահատուկ դիզայն և, շնորհիվ գրագետ կահավորանքի, շատ հարմարավետ է: Հատակը ծածկված է ոսկեզօծ մանրահատակով և պրեսգրանիտով: Ընդարձակ միջանցքները լի են ներկառուցված պահարաններով: 1-ին հարկում գտնվում է հյուրասենյակը և խոհանոցը` Իրենց բաց պատշգամբներով, 1 ննջասենյակ` Իր սանհանգույցով, հանդերձասենյակ` Տղամարդու և կանացի, ևս 1 սանհանգույց` Հյուրերի համար նախատեսված: 2-րդ հարկում` 3 ննջասենյակ, 2 սանհանգույց, լվացքասենյակ կամ պահոցային սենյակ: 2-րդ հարկում է գտնվում կահավորված, մանղալով տեռասսան` Ծածկոցով, որը հարմարեցված է և’ արևոտ, և’ անձրևային եղանակին այն վայելելու և քաղաքի ու Մասիս սարի տեսարանով հիանալու համար: Ջեռուցման համակարգը անհատական է, իսկ հովացումը` Կենտրոնացված: Շենքն ունի անվտանգության համակարգ, բացօթյա գեղեցիկ և մեծ լողավազան, մարզասրահ, թենիսի դաշտ, խորովածանոց, խաղահրապարակ և 1-ին հարկում տեղակայված է խանութ և ռեստորան։ Բնակարանը վաճառվում է ողջ կահույքի և տեխնիկայի հետ միասին:

Հասցե

Հասցե: Քեռու փողոց 35, Երևան
  • Երկիր: Հայաստան
Դիտել քարտեզներում
  • Սեփականության ID KR126
  • Գինը Price on call
  • Սենյակներ 5
  • Ննջասենյակներ 4
  • Սանհանգույց 4
  • Մակերեսը 320 m2
  • Հարկերի քանակ 18 .
  • Հարկ 17

ԿԱՊ

Ք. Երևան, Կոմիտաս 44
+374 44-32-02-98
bestcapitalrealty@gmail.com
Other Properties