Շքեղ և ընդարձակ բնակարան Քեռու փողոցի նորակառույց շենքում

Price on call
Վաճառք

A102

Property ID

320 m2

Size

4

Bedrooms

4

Bathrooms

Description

Քեռու փողոցում (Բլուր թաղ.) վաճառվում է 5 սենյականոց շատ ընդարձակ և լուսավոր, նրբաճաշակ և միաժամանակ շքեղ վերանորոգումով և իտալական կահույքով դուպլեքս բնակարան, որի ընդհանուր մակերեսը կազմում է 320 քմ. ԵՒ ունի 100 քմ. Տեռասսա: Այն գտնվում է 18 հարկանի նորակառույց էլիտար շենքի 18-րդ և 19-րդ հարկերում: Բնակարանը համապատասխանում է վերջին եվրոպական ստանդարտներին, ունի յուրահատուկ դիզայն և, շնորհիվ գրագետ կահավորանքի, շատ հարմարավետ է: Հատակը ծածկված է ոսկեզօծ մանրահատակով և պրեսգրանիտով: Ընդարձակ միջանցքները լի են ներկառուցված պահարաններով: 1-ին հարկում գտնվում է հյուրասենյակը և խոհանոցը` Իրենց բաց պատշգամբներով, 1 ննջասենյակ` Իր սանհանգույցով, հանդերձասենյակ` Տղամարդու և կանացի, ևս 1 սանհանգույց` Հյուրերի համար նախատեսված: 2-րդ հարկում` 3 ննջասենյակ, 2 սանհանգույց, լվացքասենյակ կամ պահոցային սենյակ: 2-րդ հարկում է գտնվում կահավորված, մանղալով տեռասսան` Ծածկոցով, որը հարմարեցված է և’ արևոտ, և’ անձրևային եղանակին այն վայելելու և քաղաքի ու Մասիս սարի տեսարանով հիանալու համար: Ջեռուցման համակարգը անհատական է, իսկ հովացումը` Կենտրոնացված: Շենքն ունի անվտանգության համակարգ, բացօթյա գեղեցիկ և մեծ լողավազան, մարզասրահ, թենիսի դաշտ, խորովածանոց, խաղահրապարակ և 1-ին հարկում տեղակայված է խանութ և ռեստորան։ Բնակարանը վաճառվում է ողջ կահույքի և տեխնիկայի հետ միասին:

Վաճառքը հնարավոր է նաև Bitcoin-ով (Crypto Exchange) :

Բնակարանը ցուցադրվում է անշարժ գույքի ցուցադրման պայմանագրով:
Ծառայության մատուցման միջնորդավճար՝ վաճառքի գնի 2%:

Address

Address: Քեռու փողոց, Երևան
  • Country: Armenia
  • Province / State: Մոնոլիտ
  • Neighborhood: Արաբկիր
Open on Google Maps
  • Property ID A102
  • Price Price on call
  • Property Type ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐ
  • Property status Վաճառք
  • Rooms 5
  • Bedrooms 4
  • Bathrooms 4
  • Year Built 18
  • Size 320 m2
  • Land area 18 .

Contact

Ք. Երևան, Կոմիտաս 44
+374 99-44-45-44, 093-26-23-70
bestcapitalrealty@gmail.com
Other Properties